ԱՄՆ-ը և Եվրոպան 500-ից ավելի պատժամիջոցներ են կիրառել Ռուսաստանի դեմ և դրանք “թեթևացնում է” նաև Հայաստանի քաղաքացիների դրամապանակները. Հայկ Կիսեբլյան

ԱՄՆ-ը և Եվրոպան 500-ից ավելի պատժամիջոցներ են կիրառել Ռուսաստանի Դաշնության դեմ, որոնցից յուրաքանչյուրը, ուղղակի կամ անուղղակի ձևով, “թեթևացնում է” նաև Հայաստանի քաղաքացիների դրամապանակները։

Սա դեռ բավական չէ, նույն այդ ԱՄՆ-ը և Եվրոպան այսօր նաև Հայաստանին են հարկադրում, որ վերոնշյալ 500+ պատժամիջոցների շրջանակներին ենթարկվելով, խզենք ու սառեցնենք բիզնես կապերը, համագործակցությունը ՌԴ-ի, ՌԴ որոշ քաղաքացիների ու հիմնարկ-ձեռնարկությունների հետ։

Սակայն այսօր նաև պարզից էլ պարզ է, որ Ուկրաինայի հետ պատերազմը հաջողությամբ հօգուտ Ռուսաստանի ավարտելուց հետո, ՌԴ ղեկավարները “թևերը քշտած” անցնելու է իրենց նկատմամբ կիրառված պատժամիջոցներին “համաձայնված” իրենց “ոտքի տակը փորած և մեջքից հարվածած” օտար պետությունների “հարցերը” լուծելուն։ Հաշվի առնելով Հայաստանում լիբեռաստ և արևմտամետ հեղափոխական իշխանական կլանի առկայությունը՝ տեսնում ենք, որ այսօրվա դրությամբ շատ մեծ է հավանականությունը, որ Հայաստանը ևս կդասվի այդ երկրների թվին ու Հայաստանը կրկին ու կրկին կտուժի, քանզի դեռ չի ազատվել այս իշխող կլանից։

Հայկ Կիսեբլյան