Զելենսկին «Հաղթում ենք-հաղթում ենք» ասելով կոտորում է իր բանակի վերջին մնացորդը. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան անձնական բլոգում գրում է.
«Զելենսկին «Հաղթում ենք-հաղթում ենք» ասելով կոտորում է իր բանակի վերջին մնացորդը
Ուկրաինայում կատարվող ռուսական հատուկ ռազմական օպերացիան, ըստ էության մոտենում է ավարտին: Զելենսկիի արևմտյան աջակիցները մինչև վերջին ուկրաինացին որոշել են զոհաբերել: Լավ հասկանալով զոհերի և կորուստների աղետալի քանակը, նրանք դեռ շարունակում են իրենց սև գործը, տուժողը իհարկե առաջին հերթին շարքային ժողովուրդն է միլիոններով փախստականներ,հազարավոր զոհեր ու ոչնչացված քաղաքներ իրենց ենթակառուցվածքներով:
Նույնիսկ Իսրայելն է արդեն կոչ արել նրանց հանձնվել և ընդունել ՌԴ պահանջները,բայց նրանք դեռ «հաղթում են»:
Տեղեկատվական պատերազմում նրանք նույնպես սկսել են պարտվել և լավ հասկանում են,որ այլևս հաջողության հասնելու որևէ հեռանկար չկա բայց շուտով կտեսնենք կլոունի փախուստը ով այնքան արագ կլքի Ուկրաինան,որ նույնիսկ իր թիմակիցները կզարմանան:»
