Ռուսաստանի սպասվող հաղթանակը մեզ համար կարևոր նշանակություն կունենա. Գարիկ Ուրումյան
Ռեֆորմիստների կուսակցության Երիտասարդական կազմակերպության նախագահ Գարիկ Ուրումյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ռուսաստանի սպասվող հաղթանակը մեզ համար կարևոր նշանակություն կունենա։
Իշխանական թևից սկսած շատերն են սպասում Ռուսաստանի ընկնելուն, տարիներ շարունակ թաքուն օգտվելով արևմուտքի բարիքներից, այդ ժամանակ հանգիստ կարող են ընկնել արևմուտքի գիրկը։ Հակառուսական քարոզչությունների արդյունքում ժողովրդի մեջ էլ է նստվածք տվել, որ առանց Ռուսի մեր երկիրը լավ վիճակում կհայտնվի, չհասկանալով որ առանց մեր լավ բարեկամ Ռուսաստանի չեմ կարող պատկերացնել թե ինչեր կարող են պատահել։
Մի մոռացեք որ այդ ձեր Արևմուտքի օգնությամբ եկավ կապիտուլյանտը իրանց գլխավորությամբ մաս-մաս արեցին երկիրը, ու դուք այդքանից հետո դեռ Ռուսին քննադատում եք, մի մոռացեք թե ում զինվորներն են պահել ու մինչ այսօր պահում մեր սահմանները։
Հզոր Հայաստան Ռուսաստանի հետ, այլ տարբերակ չի կարող լինել։»
