Այս խղճուկ երթը, որտեղ ակնհայտ բացակայում էին հայերը, փորձ է արվելու արևմտյան տեղեկատվական ռեսուրսներով ներկայացնել իբրրև հայերի կարծիք. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր անձնական բլոգում ՖԲ-ում գրում է.
«Էս ովքեր՞ են տեսնես սենց հակառուսական տրյուկներ անում Երևանի կենտրոնում,բացականչելով հայտնի «нет войне» լոզունգը:
Հինգերրորդ շարասյունը երեկվանից հետո չի կարողանում մարսել ի պաշտպանություն Ռուսաստանի քաղաքական տարբեր կազմակերպությունների միջոցառումների փաստը և շտապ հրահանգ է ստացել հակադարձ միջոցառումներ անցկացնել:
Այս խղճուկ երթը, որտեղ ակնհայտ բացակայում էին հայերը, փորձ է արվելու արևմտյան տեղեկատվական ռեսուրսներով ներկայացնել իբրրև հայերի կարծիք:Ավելի ուշադիր նայելուց կտեսնեք,որ այս «մտահոգ» զանգվածի ժպիտները ամենևին պատահական չեն,նրանք ընդամենը հրահանգ են կատարում:»

