Ռուսների դեմ խոսելու ժամանակ ստացած կասկածելի զանգը թավշյա դեպուտատի մոտ տրամադրության անկում առաջացրեց. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր անձնական ՖԲ բլոգում գրում է.
«Ռուսների դեմ խոսելու ժամանակ ստացած կասկածելի զանգը թավշյա դեպուտատի մոտ տրամադրության անկում առաջացրեց))
Զանգեր եկան Աղաջանյանին՝ ռուսներից խոսելու ընթացքում․ նա սկզբում մեղադրեց, ապա մեղմացրեց խոսքը:
Փաստորեն կապիտուլյանտները հիմա էլ Արցախում կատարվող էսկալացիայի համար ռուսին են մեղադրելու, որ իրենց ազգակործան սցենարը մինչև վերջին փուլ հասցնեն:
Իսկ մեկը հարցնի դուք հիմա, որ ռուսը պատերազմում է, ի՞նչ հայտարարություններ եք արել այդ մասին: Թե՞ մտածում եք, որ ջայլամի քաղաքականությունը ձեզ օգուտ է բերելու, ասեմ, որ սխալվել եք:»
