Նախքան ռուսից պահանջելը, Փաշինյանից պահանջեք, որ դիրքորոշում հայտնի ռուս-ուկրաինական հակամարտության մասով. Նատալյա Սաղիյան
Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Նատալյա Սաղիյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Սա հատուկ նրանց համար, ովքեր երեկվանից ինքնամոռաց ռուս խաղաղապահներին է մեղադրում Փարուխում տեղի ունեցողի համար: Ես հավակնություններ չունեմ լուրջ ու ակադեմիական աշխարհաքաղաքական վերլուծություններ անող համարվելու, ուղղակի որպես սովորական քաղաքացի հայտնում եմ իմ կարծիքը:
Մինչև ձեր սՌՌդի վարչապետը արևմուտքում սրա-նրա գիրկնա ընկնում, սկսած Մակրոնից, որը լինելով ՆԱՏՈ-ի անդամ երկրի նախագահ փաստացի կռվում է Ռուսաստանի դեմ, Ալիևը դեռ փետրվարի 22-ին վազելով գնաց Մոսկվա ու Պուտինի դիմաց խոնարհվեց:
Մինչև պաշտոնական Երևանը ոչ մի դիրքորոշում չի հայտնում ռուս-ուկրաինական հակամարտության մասին, իսկ այդ ընթացքում միրզոյան արոն գնումա Ստոլտենբերգի առաջին տեղակալի հետ հանդիպելու ու հայտնի չի, թե ի՞նչ են պայմանավորվում, Թուրքիան հայտարարում է, որ չի միանալու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին:
Քանի դեռ Հայաստանում իշխանության է պոպուլիստ օպորտունիստ կապիտուլյանտների խունտան, որն իրեն դաշնակցի նման չի պահում Ռուսաստանի նկատմամբ, մազութիստանը միշտ այսպիսի գործողություններ է իրականացնելու Արցախում ու իրեն դրա համար ոչինչ չի լինելու:
Նախքան ռուսից պահանջելը, նիկոլից պահանջեք, որ դիրքորոշում հայտնի ռուս-ուկրաինական հակամարտության մասով, հետո իրա խողովակներով ի աջակցություն Ուկրաինային քուչեքում ակցիա անողների սանձերը քաշի, հետո նոր կպահանջեք, որ ռուսը ձեր համար ինչ-որ բան անի: Հերի՞ք չի ուրիշից պահանջեք, որ գա ձեզ դայակություն անի:
Հա, չմոռանամ ասել, որ ուկրաինացիները աննկարագրելի հրճվանքի մեջ են այն կապակցությամբ, որ իրենց ադրբեջանցի ախպերները էլի մի գյուղ են օկուպացրել Արցախում, այնպես որ ձեր հաշիվն առեք, սուտի պացիֆիստներ, լիբերալներ ու իբր Հայաստանի ինքնիշխանության համար մտահոգվածներ:»
