Ափսոս հայ ազգի 30ամյա պայքարը, որն այսօր Տավրիկյան պալատում հավասարեցվեց հողին. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան անձնական բլոգում գրում է.

«Բա կապիտուլյանտները էլ պոզով թե պոչով են լինում….. ափսոս հայ ազգի 30ամյա պայքարը, որն այսօր Տավրիկյան պալատում հավասարեցվեց հողին

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովում այսօր Ադրբեջանի մեջլիսի խոսնակը ի լուր աշխարհի հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղ չկա, այլ կա Ղարաբաղյան ռեգիոն Ադրբեջանի կազմում իսկ լեռնային մասը դրա ընդամենը մի հատվածն է:

Մեր ոչ բարով խոսնակն էլ ժպատալով հիշեցրեց,որ ՀՀ պատրաստ է ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը և փաստացի ԱՊՀ վեհաժողովում արձանագրվեց, որ Լեռնային Ղարաբաղ այլևս չկա այլ ինչպես ադրբեջանցիներն են ասում կա նման անվանումով ադրբեջանական ռեգիոն: Ավելին սպասել իհարկե չէր կարելի կապիտուլյանտներից, ում համար նույնպես չկա Արցախ և իրենց իշխանության գալու առաջին օրվանից ամենինչ արեցին,որ այն չլինի:

Չեմ նախանձում Սանկտ-Պետերբուրգում աշխատող և տարիներ շարունակ ադրբեջանական քարոզչության դեմ պայքարող մեր դիվանագետներին, որոնք հիմա կարկամած և պապանձված են իրենց երկրի հանդեպ կատարվող խայտառակությունից:»