Ռուսը կանգնած է Արցախում, բայց Շառլ Միշելն է ուզում հարց լուծող դառնալ. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Շառլ Միշել-Նիկոլ-Ալիև սխեման լավ աշխատում է

Կրկին կապիտուլյանտն ու Բաքվի սուլթանը կհանդիպեն ոչ թե Մոսկվայում, այլ Բրյուսելում: Երբ Մոսկվան փորձում է պայքարել Արևմուտքի դրածո Ուկրաինայի ֆաշիստական ռեժիմի դեմ և արյունալի պատերազմ է մղում իր սահմաններին, Շառլ Միշելը կրկին փորձում է Մոսկվայից նախաձեռնությունը խլել և հաշտեցման իրենց բանաձևերով և սցենարներով ստորագրել տալ խաղաղության փաստաթուղթ:

Ռուսը կանգնած է Արցախում, բայց Շառլ Միշելն է ուզում հարց լուծող դառնալ, ռուսը պահում է մեր ու Թուրքիայի սահմանը, բայց Շառլ Միշելն է երկու երկրների ղեկավարներին ուզում հանդիպացնի, մի մետր թուրքը առաջ է գալիս, բոլորով պահանջում ենք ռուսից, որ հետ ուղարկի թուրքին, բայց գնում ենք Շառլ Միշելի մոտ:

Հիմա, օրինակ, հարց չե՞ք ուզում ձեզ տալ. Ի՞նչ է անելու կամ արել նույն Շառլ Միշելը, որ Արցախում վիճակը կայուն լինի կամ խաղաղ լինի, իրենց հիմնական գործիքակազմը սահմանափակվում է կոչ անելով ու մտահոգվելով, սա է ճշմարտությունը, բայց ի՞նչ, միևնույն է Երևանը վազում է Բրյուսել ու դա ունենալու է իր նեգատիվ հետևանքը:»