Միայն հրաժարականը կարող է փրկել Հայաստանը վերջնական անձնատվությունից. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցույան նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Միայն հրաժարականը կարող է փրկել Հայաստանը վերջնական անձնատվությունից

Ապրիլի 6-ից հետո թավշյա խունտան համաձայնվելու է վերջնականապես այն բոլոր կետերի շուրջ ՀՀ ստորագրությունը դնել, որոնց մասին արդեն հայտարարել են և այսօր էլ կառավարության նիստում փաստացի ասվեց:

Իրականում «խաղաղության դարաշրջան» բացողը վերջակետ է դնում Արցախի հարցում և հասարակության լռության պայմաններում գնալու է մեզ համար ամենաստորացուցիչ համաձայնության:

Հայաստանին պետք է նոր բանակցող և նոր իրավիճակ,ինչը նաև ենթադրվում է աշխարհում կատարվող նոր փոփոխություններով:»