Հանդիպում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Ս.թ. ապրիլի 2-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը հանդիպել է մի շարք Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում խոսվել է Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի, մարտահրավերների ու ստեղծված իրավիճակից դուրս գալու հեռանկարների  մասին։ Հանդիպման մասնակիցները կարևորել են համագործակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ և պատրաստակամություն հայտնել գործել միասնական, մասնակցել բոլոր այն գործընթացներին,որոնք ուղղված են լինելու մեր երկրի անկախությանն ու պետականության պահպանմանը, մեր երկրի անվտանգության ապահովմանը։