Հանուն Հայաստանի և Արցախի փրկության օր առաջ պետք է ազատվել այս իշխաություններից. Սևան Աղաջանյան
«Ազգային արժեքների պաշտպան ճակատ» ՀԿ-ի նախագահ Սևան Աղաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ազգային արժեքների պաշտպան ճակատ հասարակական նախաձեռնությունը իր շուրջը համախմբելով հակազգային իշխանությունների գործունեությունը մերժող մի շարք հասարակական կազմակերպությունների՝ ապրիլի 2-ին հանդիպեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավարության հետ։
Հանդիպման ընթացքում ԱԱՊ ճակատի ներկայացուցիչները հայտարարել են, որ հանուն Հայաստանի և Արցախի փրկության, հանուն մեր երկրում ազգային արժեհամակարգի վրա հիմնված պետության կառուցման, օր առաջ պետք է ազատվել այս իշխաություններից:
Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն գործել միասնաբար, և ուժերի համախմբման միջոցով հասնել համընդհանուր նպատակի` Հայաստանում ազգային արժեքներ դավանող և մեր իրական շահերով առաջնորդվող իշխանության ձևավորմանը:»

