Պահանջվեց չորս աղետալի տարի, որ հայերը «քնից» արթնանան. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր  ՖԲ անձնական բլոգում գրում է.

«Պահանջվեց չորս աղետալի տարի, որ հայերը «քնից» արթնանան

2018թ ապրիլին այսօրվա հանրահավաքից քիչ մարդ էր դուրս եկել փողոց, բայց այդ գործընթացը բերեց իշխանազավթման և մանիպուլացված ամբոխը պարալիզացնելով ողջ երկիրը ստիպեց հեռանալ Սերժ Սարգսյանին:

Ի դեպ այսօր Ազատության հրապարակում ներկա էին նաև մարդիկ,ովքեր 2018-ին ինքնամոռաց Նիկոլ էին սատարում, բայց դա չէ էականը,կարևորը մարդիկ պատրաստ են սկսել նոր պայքար, հանուն մեր պետության,կարևորը հասկացել են իրենց մեծ սխալը:

Նախագահը հեռացավ,քանի որ նա չէր կարող հայի դեմ ուժ կիրառել,նա ուժ էր կիրառել միայն թշնամու դեմ և այնպիսի ուժ, որ գրեթե երկու տասնամյակ թշնամին վախենում էր մեր դեմ դուրս գալուց:

Բայց ինչ է ստացվում,ստացվում է, որ չորս տարի անց կրկին նույն Սերժ Սարգսյանն է մարդկանց հույսը,Հայաստանի և Արցախի հույսը, այն նույն նախագահը ում անամոթաբար ուրացան, դավաճանեցին ու անարդար մեղադրեցին:

Սերժ Սարգսյանը անցավ այդ դժվարին ճանապարհով և կարողացավ դա անել,պատմության մեջ քիչ են նման դեպքեր,բայց մեր նախագահը բացառիկ և լեգենդար անձնավորություն է,այսօր արժանապատիվ քաղաքացիների հետ նա հրապարակում էր և դրանով ամեն բան ասված է, հաղթանակը մոտ է, շատ մոտ:»