Հայը ինքը իր ձեռքով 2018թ նորից գնաց այդ պարտվողականության գիրկը ու դեռ շարունակում է նույն ուղին. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցությւան նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ինչ օրը ընկավ Հայաստանը, որ հիմա բոլոր կողմերից քանոնն ու մատիտը վերցրել ու մեր սահմաններն են նորից գծում
Խրիմյան Հայրիկից մինչ օրս մեր թղթե շերեփը առած «քաղաքակիրթ աշխարհի» վերաձևումների զոհն ենք:
Հաղթական այն 20 տարին, ինչը դուք մերժեցիք, կրկին հային վերադարձրեց այն նույն կարգավիճակին ինչը գրեթե միշտ եղել էր` խեղճ, պարտված, կոտորված ու գաղթական:
1998-2018թթ էդ ո՞ւմ մտքով կանցներ մեր սահմանները փոխեր, էդ ո՞ր միջազգային կառույցը կամ պետությունը հարց կբարձրացներ դեմարկացիա անելու և սահմաններ փոխելու մասին: Սա արդեն անցյալ է և որևէ մեկը չի կարող ասել այլևս երբևէ Հայաստանը կվերադառնա այդ հաղթական քսանամյակ, թե ոչ:
Ցավը նրանում է,որ հայը ինքը իր ձեռքով 2018թ նորից գնաց այդ պարտվողականության գիրկը ու դեռ շարունակում է նույն ուղին :»
