Արցախի դրոշի պրոբլեմը և ռուսական խաղաղապահները. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության ախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան անձնական բլոգում գրում է.
«Արցախի դրոշի պրոբլեմը և ռուսական խաղաղապահները
Երեկվա դրոշապղծության մասին բոլորը գրեցին, բայց եկեք ավելի խորը նայենք այս իրավիճակին գլոբալ առումով:
Թավիշը ներկայացնող մի պատգամավոր երեկ ասել է, որ պետք է քննարկենք ռուս խաղաղապահներին այլ միջազգային խաղաղապահ կոնտինգենտով փոխարինելու հարցը և,որ մեզ ռուսական դպրոցներ պետք չեն: Նույն օրը ահաբեկչական հայտնի խմբավորման աջակիցները ջնջում են Արցախի դրոշի վրայից սպիտակ գույնը և իբր այն դրանով դարձնում եռագույն: Ի՞նչ է սա:
Սա շատ պրիմիտիվ տեղեկատվական ակցիա է, ինչը բացում է այս ռեժիմի հակառուսական պասերով խաղը Լավրովի և ԱԳՆ նախարարի պաշտոնը զբաղեցրած անձի հանդիպմնան օրը:
Եթե ռուս խաղաղապահը Արցախում է, հետևաբար կա ստատուս քվո և Արցախից մնացած տարածքը մնալու է հայերին,եթե Արցախում չկա ռուս խաղաղապահ` կա թուրք, ուրիշ բոլոր տարբերակները մարդկանց մանիպուլացնելու և ռուսներին այդտեղից հանելու համար ասված ստեր են: Հիմա եթե Երևանում ջնջում են դրոշի սպիտակը դա նշանակում է,նրանք ջնջում են Արցախում ռուսական գործոնը և իբր Հայաստանին միանալու գաղափարով Արցախը վերջնականապես տալիս են թուրքին:Սա պարզագույն սխեմա է,ինչը Արևմուտքը փորձելու է կիրառել:»
