Հայաստանը դարձնում են նոր Ուկրաինա. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ անձնական բլոգում գրում է.

«Հայաստանը դարձնում են նոր Ուկրաինա

Երևանի կենտրոնում կազմակերպված հանրահավաքում ելույթ ունեցողները հնչեցնում են վիրավորանքներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին

Եվ սա այն դեպքում,երբ կապիտուլյանտը պատրաստվում է մեկնել Պուտինի հետ հանդիպման Մոսկվա:

Հիմա հարց էդ ոնց՞ է պատահում,որ ֆեյսբուքում մի վիրավորանքի համար մարդկանց վրա քրեական գործեր են հարուցում իսկ եղբայրական,դաշնակից պետության ղեկավարի հասցեին հրապարակավ վիրավորանքներ հասցնողները ազատ ելույթ են ունենում հրապարակում:

Հենց այս պահին Հայաստանում արվում է այն ինչը և կանխատեսվում էր,հային ռուսի դեմ հանելու հակահայկական պրոեկտը,ավելին ռուս խաղաղապահներին հանելու և սկանդինավյան խաղաղապահներ բերելու ծրագիրը:Դրան հաջորդելու է 102-րդ ռազմաբազայի հանելու պահանջները:»