Էդ խորհրդանիշը բերեք գլխիս տնկեք. ՔՊ-ական պատգամավորը Արցախի դրոշի մասին
«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է.
«Այսօր Սեյրան Օհանյանն Արցախի դրոշը տեղադրվեց ԱԺ ամբիոնից, որից հետո «Թիվ մեկ ուսապարկ» անվանված ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մոտեցավ և հեռացրեց Արցախի դրոշը ամբիոնից:
Hraparak.am-ը հարցրեց ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր, Արցախյան պատերազմի մասնակից Հակոբ Ասլանյանին, թե ինչո՞ւ են հեռացնում Արցախի դրոշը ամբիոնից, ի՞նչ ունեն Արցախի դեմ:
Ի պատասխան`Ասլանյանն ասաց, թե «դրոշ տնկելով Արցախ չեն պահում»:
Երբ նրան հիշեցրինք, որ Արցախի դրոշը խորհրդանիշ է, Ասլանյանն արձագանքեց. «Կներեք, էդ խորհրդանիշը բերեք գլխիս տնկեք»:
Մանրամասն` տեսանյութում
