Առողջության համար իրոք վտանգավոր է լսել նման պերսոնաժների ցնդաբանությունները. Վահան Բաբայանը՝ Գագիկ Մելքոնյանի մասին

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ անձնական բլոգում գրում է.

«Ալիևի «մամուլի խոսնակի» դերը ստանձնած պատգամավոր Մելքոնյանը factor-ի տաղավարում գերազանցեց նույնիսկ Հովիկ Աղազարյանին:

Մեծ դժվարությամբ լսեցի մի հարցազրույց, որը բեսեդկայում նստած մի անգրագետ տարեց մարդու խոսակցությունից ավելի վատն էր: Անդադար պատալոկին նայող, այնուհետև «դարակազմիկ» մտքեր արտահայտող քպական պատգամավորը ակնհայտ է, որ ադեկվատությունը կորցրած մարդ է: Բացատրեմ ինչու:

Նա խոսում է այնպիսի բաներից, որոնցից ոչ թե ուղակի չի հասկանում, այլ գաղափար անգամ չունի, ի՞նչ Կազան, ի՞նչ 7 շրջան, էս ի՞նչ խեղկատակությունա, դու ո՞ւր, Կազանն ո՞ւր ))):

Մելքոնյան Գագիկի նմանները գնում են տաղավարներ ու իրենց մտքի գոհարները արտաբերում երևի էս իրականությունից հեռու մի բիոզանգվածի համար, որոնք «30 տարվա թալան» աղանդի վկաներն են:

Ուրեմն, Արցախի մեծ մասը թուրքին տված, բանակը կործանած, Հայաստանը պետականության կորստի շեմին հասցրած իշխանության կամակատարը այսօր խոսում է ապրիլյան պատերազմում տարածքներ կորցնելուց ու զոհեր տալուց:  Սա իրոք նյարդերից թույլ մարդկանց չի թույլատրվում նայել, քանի որ հետևանքները այս կերպարին ցուցադրող դիսփլեյների համար կարող է անդառնալի լինել:

Մի ամբողջ հաղորդում նա Ալիևի մտքերի և որոշումների մասին է խոսում, իրոք նողկալի է, որ նման սուբյեկտը նստած է այսօր ԱԺ կարմիր աթոռներից մեկի վրա:

Իսկ ռեկորդը իրոք այն էր, որ այս նախկին պաշտոնյան, որը արագ դարձել է ներկա «փիլիսոփա սենատոր» փաստորեն Կազանից բացի նաև լսել է գուբերնիա բառի մասին և այսօր գլոբալ աշխարհաքաղաքական դատողություններ է անում ՌԴ -ի հետ Հայաստանի նոր օրակարգերի մասին, բայց միաժամանակ վախենում է ասել, որ իրենք կողմ են թուրքական օրակարգին, բայց ոչ ռուսական, ասում է թող ժողովուրդը որոշի: Եվ երևի սխալ չեմ լինի ասել, որ որևէ ընդդիմադիր գործիչ երբևէ չի առաջարկել Հայաստանը մտցնել ՌԴ կազմի մեջ, բայց factor-ի «հզոր» հյուրը խեղաթյուրելով իրականությունը ընդդիմությանը մեղադրում է մի բանում,որի մասին խոսք անգամ չի եղել:

Ի վերջո, միութենական պետության կամ նոր միության մասին դեռ միայն դատողություններ են արվում, բայց էս մարդիկ մանիպուլացնելով ժողովրդին փորձում են հակառուսական իրավիճակ ստեղծել, իսկ ռուսի հետ բարեկամության և համագործակցության ընդլայնում ցանկացող ուժերին մեղադրում անկախությունը զիջելու մեջ, սա իրոք խեղկատակության վերջին խազն էր:

Այս տրագիկոմեդիան պետք է ավարտել և այս կլոունադան փակել, առողջության համար իրոք վտանգավոր է լսել նման պերսոնաժների ցնդաբանությունները:»