Ընդամենը 4 տարում սրանց հաջողվեց փոշիացնել Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ անձնական բլոգում գրում է.
«Ընդամենը 4 տարում հաջողվեց փոշիացնել Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը
Անամոթաբար (չնայած էս ինչ եմ ասում ինչ ամոթ) ստելով ԱԺ ամբիոնից լսեցիք հերթական ստերի չափաբաժինը, հերաթական դերասանական պրեզենտացիան:
Լավ, բա էս ազգը բան չունի՞ էլ ասելու, բա երբ մերժեցիք Սերժ Սարգսյանին ու մենք 4 տարի ասում էինք, որ դուք մերժեցիք, որ Արցախը տաք թուրքին մեզ ինչ ասես չասեցիք էս 4 տարում, հիմա գոնե հասկացաք ինչի մերժեցիք: Բա ձեր կուռքը հո ձեզ չէր ասելու, որ գալիս է Արցախը Ադրբեջանի կազմ մտցնելու համար, ձեզ խաբեցին հայեր, հիմա արդեն բացահայտ ասում է, քանի որ էլ ասի չասի ձեր պետքն էլ չի: Բոլորը մեղավոր են պարզվումա, բայց դե ինքը մեղավոր չի, ռուսը, ՀԱՊԿ-ը, նախկինները, բայց ոչ ինքը: Դե հիմա ձեր ձեռքով ջնջած 30 տարվա պետության պատմությունը փոխվեց, դուք ձեր ձեռքով Սերժ Սարգսյանի նման հմուտ և իմաստուն ղեկավարին փոխեցիք, մերժեցիք Արցախը, մերժեցիք հայի հաղթանակը: Բայց լավ, էմոցիան մի կողմ, փաստորեն դուք համակերպվելու՞ եք Հայաստանի թրքացման հետ, հա՞: 4 տարի է հայեր, 4 տարի ու ձեզ ծնկի բերեցին առանց Սերժի, հիմա գիտակցեք թե այս մարդը ինչ է արել, ոնց է մերժել բոլորին հանուն իր երկրի, բայց դուք իրեն մերժելով թիկունքից հարվածեցիք մեր պետությանը: Շատերը նոր կհասկանան երրորդ նախագահի պատմական բացառիկ առաքելությունը:»
