Ռեալ գնահատեք վիճակը և խնդրեք Սերժ Սարգսյանին կրկին ստանձնել երկրի ղեկը. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ անձնական բլոգում գրում է.
«Ռեալ գնահատեք վիճակը և խնդրեք Սերժ Սարգսյանին կրկին ստանձնել երկրի ղեկը
Արցախի խորհրդարանը պետք է ԱԺ մեծամասնությունից Արցախի վերաբերյալ կործանարար որոշումից հրաժարվելու պահանջից բացի դիմեր Սերժ Սարգսյանին: Դեռ ուշ չէ,բայց վաղը մասնատված քաղաքական դաշտը պարտվելու է այն նույն ուժերին,ովքեր բերեցին կապիտուլյանտին և հեռացրեցին նախագահին խաբելով և մանիպուլացնելով մարդկանց:
Բոլորդ էլ տեսնում եք, որ կապիտուլյանտի հիմնական բանավեճը Սերժ Սարգսյանի հետ է, հիմնական վախը Սերժ Սարգսյանի վերադարձից է, հիմնական թիրախը Սերժ Սարգսյանն է:
Ընդդիմությունը կարող է հենց վաղը համախմբվել երրորդ նախագահի շուրջ և խնդրել նախագահին կրկին ստանձնել պատասխանատվություն Արցախը և Հայաստանը կործանումից փրկելու հարցում:
Կհարցնեք ինչո՞ւ Սերժ Սարգսյանը, պատասխանեմ, որովհետև այսօր միայն ինքն է կարող վիժեցնել այս կործանարար գործընթացը և լեզու գտնել մեր դաշնակիցների հետ,միայն Սերժ Սարգսյանը կարող է իր ահռելի փորձը կիրառել այս ճգնաժամային վիճակից դուրս գալու համար,Հայաստանն ու Արցախը պաշտպանելու համար:
Կասեք իսկ ինչո՞ւ նա դա չարեց 2018թ ասեմ, որովհետև ժողովրդին խաբելով հանեցին նախագահի դեմ իսկ այսօր այդ նույն ժողովրդի մեծ մասը հասկացել է, որ իրենց խաբեցին և երկիրը կործանեցին:»
