Ես և իմ թիմը սկսում ենք երիտասարդական շարժում. Աշոտ Անդրեասյան

ԲՀԿ ԵԿ  նախկին նախագահ   Աշոտ  Անդրեասյանը  ֆեսբուքյան  իր  էջում  գրում է.

«Հարգելի հայրենակիցներ, ես և իմ թիմը սկսում ենք <<Հաղթանակի Սերունդ>> երիտասարդական  շարժում, որը ստեղծվել է համախմբելու բոլոր այն անհատներին և ուժերին, որոնք պատրաստակամություն և ցանկություն ունեն համախմբվելու մեր հայրենիքը դավաճան իշխանություններից փրկելու, երկիրը թուրքերից մաքրելու և այսուհետ հայամետ, ազգային և պետականամետ ուղիներով վերականգնելու գաղափարի շուրջ։

Մեր շարժմանն արդեն իսկ դիմել և միացել են բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր պատրաստակամ են պայքարելու հողատույի դեմ անկուսակցական հարթակներում։

Հաղթանակի սերունդը լինելու է  փողոցային պայքարի, ինչպես նաև բոլոր հակաթուրքական գործողությունների առաջնագծում։

Շարժման գործողություններին զուգահեռ, շուտով կհրավիրվի մամուլի ասուլիս, որի շրջանակներում ավելի մանրամասն կխոսենք շարժման նպատակների, գաղափարախոսության, ծրագրի և առաջիկա գործողությունների մասին։

Բոլոր նրանք, ովքեր հարցեր էին ուղղում իմ թիմին և մեր գործողություններին միանալու համար, կարող են անձնական նամակով ուղարկել կոնտակտային տվյալներ, իմ օգնականները կպահպանեն հետադարձ կապ Ձեզ հետ։

Մեր պահանջը վերջնական է և հստակ՝ դավաճանական իշխանությունները րոպե առաջ պետք է հեռանան զբաղեցրած պաշտոններից։

Այլևս վատնած ցանկացած րոպեն  կործանարար է Արցախի և Հայաստանի Հանրապետության համար։

Հաղթանակի Սերունդ երիտասարդական շարժումը կիրականացնի անհնազանդության և բողոքի ակցիաներ հանուն Հայաստանի և Արցախի փրկության։

Մեր նպատակը մեկն է ՝ առա՛նց թուրքի ՀԱՅԱՍՏԱ՛Ն։»