Կրեմլը ներկայացրել է Պուտին–Փաշինյան հանդիպման օրակարգը
@ArmeniaSputnik տելեգրամյան ալիքից
«Կրեմլը ներկայացրել է Պուտին–Փաշինյան հանդիպման օրակարգը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 19-ին կբանակցի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
📎 Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ըստ հաղորդագրության` Պուտինն ու Փաշինյանն անդրադառնալու են ռուս-հայկական հարաբերությունների հետագա զարգացման արդիական հարցերին, որոնք վերաբերում են ռազմավարական գործընկերությանը։
Բացի այդ, քննարկվելու է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման միջոցառումները:»
