Մի ուրվական է շրջում Հայաստանում, իշխանափոխության ուրվականը. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ անձնական բլոգում գրում է.
«Մի ուրվական է շրջում Հայաստանում, իշխանափոխության ուրվականը
Արդեն փաստ է, որ փողոցային պայքարի մեկնարկը տրված է և այն չի իրականացվում անձի շուրջ:
Այս պայքարի առանձնահատկությունը նրանում է, որ անհատներն են դառնում ուժ առանց որևէ մեկին նոր փրկիչ հռչակելու:
Սա հայ անհատների պայքար է և ոչ մի դեպքում չի նմանվելու 2018թ ամբոխային պայքարին, սա այլ որակ է:
Այլևս նաև պարզ է, որ գնալով մեծ ալիք է գալու և իր հետ տանելու է թրքաբարո, ապազգային և հայրենադավ ողջ սեգմենտին:
Մի ուրվական է շրջում Հայաստանում, իշխանափոխության ուրվականը….»
