Պահանջում եմ, որ Պուտինի ներկայությամբ նշի, որ պատերազմը Շուշիի համար է եղել. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

««Շուշիի հարց չի եղել։ Հոկտեմբերի 19-20-ին առաջարկել եմ Փաշինյանին դադարեցնել պատերազմը, Շուշին պետք է մնար հայկական վերահսկողության տակ։ Սակայն զարմանալիրեն մեր ամերիկացի…հայ գործընկերները մերժեցին առաջարկս»։

Վլադիմիր Պուտին,17 նոյեմբեր,2020թ.:

«Պատերազմը Շուշիի համար է եղել: Առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել կամ կանխել»։

Նիկոլ Փաշինյան ,ապրիլի 12,2022թ.:

Այսօր Նիկոլը մեկնում է Մոսկվա։

Պահանջում եմ, որ Պուտինի ներկայությամբ նշի, որ պատերազմը Շուշիի համար է եղել ու մինչեւ Շուշին ադրբեջանցիներինը չլիներ պատերազմը չէր դադարելու։

Այսինքն ասի ,որ ինքը 2022-ի ապրիլի 14-ին ԱԺ-ում ճիշտ էր խոսում,իսկ Պուտինը 2020-ի նոյեմբերի 17-ին՝ ոչ։

Կարճ ու կոնկրետ։

Եթե չի անելու դա,ուրեմն հերթական անգամ վերահաստատելու է ,որ սուտ է խոսել ,պատերազմը միտումնավոր չի դադարեցրել,Շուշին հանձնել է ու հազարավոր նահատակների պատճառ դարձել։

ԱԺ-ում սուտ վկայություն տալու փոխարեն ՝Մոսկվայում Պուտինի ներկայությամբ ու հրապարակային կրկնի այն, ինչ ասել ես Շուշիի ու պատերազմը դադարեցնելու մասին ապրիլի 14-ին։

Դե քեզ տեսնեմ։»