Անվտանգության հարցերից բացի, այս թավշյա խունտան երկիրը հասցրել է տնտեսական ճգնաժամի. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ անձնական բլոգում գրում է.
«Իհարկե այսօրվա թիվ մեկ քաղաքական օրակարգը Արցախն է, բայց
Եկեք պարզ հասկանանք,որ անվտանգության հարցերից բացի այս թավշյա խունտան երկիրը հասցրել է տնտեսական ճգնաժամի, գների ահավոր բարձրացում, սոցիալական անպաշտպան խավի մեծացում, աղքատության ճիրաններում հայտնված տասնյակ հազարավոր մարդիկ,գյուղացիների ծանր և անհեռանկար կյանք, կոմունալ վճարումների աճ, գույքահարկի բարձրացում, որը ասեմ:
Ու այս ամենը նաև արտագաղթի ֆոնին, երբ մարդիկ ընտանիքներով ուղղակի փախնում են Հայաստանից, Մեքսիկաներով, փախստականների ճամբարներով և խոպաններով:
Այս ամենի պատասխանատվությունը, մյուս ձախողումների հետ միասին, կրում է գործող վարչախումբը իր կապիտուլյանտ առաջնորդի հետ միասին:»
