Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները համաձայնության են եկել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները համաձայնության են եկել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ
Հեռախոսազրույցի ընթացքում Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը պայմանավորվել են նաև առաջիկայում անցկացնել սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովի նիստ։
Նախարարները քննարկել են երկկողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը և հումանիտար խնդիրների լուծմանն ու խաղաղ բանակցությունների նախապատրաստմանը վերաբերող հարցեր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
