Նոր պատերազմով վախեցնելը թավշյա խունտայի վերջին պահեստային քայլն է. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ անձնական բլոգում գրում է.

«Նոր պատերազմով վախեցնելը թավշյա խունտայի վերջին պահեստային քայլն է

Փաստորեն ջահերով երթից սարսափած իշխանությունը հասկանալով, որ հասարակությունը ոտքի է կանգնում շրջանառության մեջ է դրել մի հիմարագույն թեզ, որով ընդդիմությանը մեղադրում է նոր պատերազմ ցանկանալու և խաղաղության դեմ գնալու մեջ:

Մարդ ինչ՞ պետք է լինի, որ նման ցնդաբանական թեզերով փորձի փրկել իր իշխանությունը, ինչքան թանկ պետք է լինեն իրենց աթոռները, որ նույնիսկ այս օրհասական վիճակում տեսնելով հզոր համախմբում գնան նման էժանագին տրյուկների:»