Մարդու իրավունքների մասին ամբողջ օրը խոսող ՀԿ-ներ և իրավապաշտպան կոչվածներ դուք գոյություն ունե՞ք. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ անձնական բլոգում գրում է.
Մարդու իրավունքների մասին ամբողջ օրը խոսող ՀԿ-ներ և իրավապաշտպան կոչվածներ դուք գոյություն ունե՞ք
Միջազգային իրավապաշտպան կառույցներ,բա ուր՞ եք,բա չեք տեսնում Երևանի կենտրոնում ինչ է կատարվում և ինչպես է բռնաբարվում ժողովրդավարությունը:Բա մի ծպտուն հանեք,թե էս արդեն ձեզ չի վերաբերվում:
Դավադրաբար լռում եք այն ժամանակ երբ խաղաղ ցույցի դուրս եկած հազարավոր մարդկանց հանդեպ բիրտ ուժ է կիրառվում,աչք եք փակում երբ օրը ցերեկով վայրագություններ են իրականցվում:Դուք իշխող ռեժիմի կցորդն եք եթե չեք համարձակվում ձայն հանել և դատապարտել այս խայտառակությունը:
