ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանությունը պատրաստվում է Ադրբեջանին հանձնել Տավուշի և Արարատի մարզերի որոշ շրջաններ. թուրքագետ

Yerevan.Today-ը գրում է.

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.

Այսօր Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարել է, որ ՀՀ դե ֆակտո իշխանությունը Բրյուսելում համաձայնել է սկսել խաղաղության պայմանագրի ստորագրումը, որի շրջանակներում նախատեսվում է այսպես կոչված «Ղազախի շրջանի 7 գյուղերի և Քյարքիի» հանձնում Ադրբեջանին։

Սա նշանակում է, որ ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանությունը պատրաստվում է հանձնել Տավուշի մարզի և Արարատի մարզի որոշ շրջաններ Ադրբեջանին։

Այ հենց սրա դեմ ենք պայքարում։ Եթե դեմ եք այս գործընթացին, միացե՛ք պայքարին։