Մայիսի 12-ի խորհուրդն ու այն պղծած թրքահպատակ ՀՀ իշխանությունը. Սև լճում թշնամու գտնվելու տարելիցի մասին. Նատալյա Սաղիյան

Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Նատալյա Սաղիյանն իր ՖԲ էջում գրում է.

«Մայիսի 12-ի խորհուրդն ու այն պղծած թրքահպատակ ՀՀ իշխանությունը

Այսօր լրանում է ուղիղ մեկ տարի, ինչ Ադրբեջանի ԶՈՒ շուրջ 1000 զինծառայող ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք Սև լճի մոտակայքում և այնտեղ տեղակայվել են առանց մեր կողմից որևէ լուրջ դիմադրության:

Այսօր այնտեղ արդեն ոչ թե սովորական խրամատ է, այլ բավականին լուրջ ենթակառուցվածքներով ուժեղացված լիարժեք ռազմական  հենակետ, որտեղից շատ լավ երևում են մեր դիրքերն ու ենթակառուցվածքները: Իսկ ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն նույնիսկ պետ չունի:

2021թ. մայիսի 12-ին անհարգելի քաղաքացի Փաշինայնը, որը թշնամու շահերը առաջ մղող լոբիստ լինելուց բացի համատեղությամբ նաև ՀՀ վարչապետ է, հայտարարեց, որ Ադրբեջանին 24 ժամ է տալիս ՀՀ սուվերեն տարածքը լքելու համար: Դրան հաջորդեցին իշխանական խունտայի այլ անդամների բոցաշունչ և աշխարհացունց հայտարարությունները առ այն, որ հեսա-հեսա քշելու ենք թշնամուն և այլն:

Երբ օրեր անց կապիտուլյանտը հասկացավ, որ իր խոսքը քոռ կոպեկի արժեք չունի ու իր կիրթ և կառուցողական ավագ եղբայր Ալիևը ուղղակի թքած ունի իր պահանջների ու հոխորտանքի վրա, հայտարարեց, որ ՀՀ-ն Սև լճի տարածքի 30 տոկոսի համար պատերազմ չի սկսելու:

Փաստացի, Փաշինյանը հեշտությամբ համակերպվեց այդ տարածքի կորստի հետ /կամ էլ նա իսկզբանե գիտեր, որ այդպես է լինելու, ուղղակի հմտորեն դերի մեջ մտավ ու Ալիևի հետ պասերով խաղարկեց այդ դրվագը/ ու հանրությանը համոզեց, որ մեզ Սև լիճ պետք չէ, նույն տրամաբանությամբ, որով նա հիմնավորեց, որ Շուշին մեզ պետք չէ, քանի որ դժգույն ու դժբախտ քաղաք է:

Նույն հեշտությամբ, հանրությանը մանիպուլյացնելով և նոր պատերազմի սպառնալիքներով կերակրելով նա զիջեց մի շարք այլ ՀՀ սուվերեն տարածքներ, մասնավորապես 2021թ. նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողության արդյունքում մեզանից խլված բարձրունքների և հենակետերի տեսքով:

Իրականում, պաշտոնական Բաքուն պատահական չի էր ընտրել հենց մայիսի 12-ը: Այս օրը մեր, հայերիս համար մեծ խորհուրդ ունի: 1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտավ հայկական կողմերի կողմից պարտադրված զինադադարը: Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարները կնքեցին զինադադարի պայմանագիր:

2020 թվականի նոյեմբերի 9-ին Փաշինյանի կողմից ստորագրված կապիտուլյացիոն փաստաթղթում ամրագրված մեր բոլոր զիջումները հատուկ նենգությամբ նշանակվել էին մեր համար խորհուրդ ունեցող օրերին՝ Նժդեհի ծննդյան օրը և այլն:

Բացառություն չէր նաև 2021 թվականի մայիսի 12-ը: Եվ այն, որ ՀՀ օրվա իշխանությունը այդպես էլ չկարողացավ, կամ չցանկացավ այդ օրը մեր տարածք ներխուժած թշնամուն վռնդել, նույնպես խորհրդանշական է:

Փաստորեն, ստացվում է, որ ՀՀ օրվա կապիտուլյացիոն իշխանությունը այս իմաստով ամբողջությամբ սատարում է Ադրբեջանին իշխանության կողմից մեր հաղթական անցյալը վրա ստվեր գցելու գործընթացին:  Սրանք մեզանից խլել են ՛՛հաղթելու ենք՛՛ բառը,  ու շարունակում են նպատակաուղղված փորձել մեզանից խլել նաև մեր հաղթանակները: Բայց չի ստացվելու:»