Դպրոցներում ուսումնական տարվա ավարտի, վերջին զանգի և քննությունների օրերը հայտնի են

Դպրոցներում ուսումնական տարվա ավարտի, վերջին զանգի և քննությունների օրերը հայտնի են

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ

▫️հնգօրյա աշխատանքային ռեժիմով գործող ուսումնական հաստատություններում ուս. տարվա ավարտը նախատեսվում է հունիսի 3-ին։

▫️Հունիսի 6-ին էլ կլինի 6-օրյա աշխատանքային ռեժիմով գործող ուսումնական հաստատություններում։

4-րդ դասարանցիների գիտելիքների ստուգման օրերն են.

▫️Հունիսի 10-ին և 13-ին լինելու են «Մայրենիի» և «Մաթեմատիկայի» գրավոր աշխատանքները,

▫️ազգային փոքրամասնությունների համար քննաշրջանի ընթացքում կանցկացվեն «Ռուսաց լեզվի» և «Մայրենի լեզու և գրականություն» առարկաների քննությունները։

9-րդ դասարանցիների համար ավարտական քննությունների օրերն են.

▫️«Հայոց լեզու» -հունիսի 28-ին,

▫️«Մաթեմատիկա» — հունիսի 30-ին։

▫️Հունիսի 8-ից սկսվում են նաև մնացած առարկաների քննությունները, որոնք կազմակերպվելու են դպրոցներում։

12-րդ դասարանում ավարտական քննությունների օրերն են.

▫️«Հայոց լեզու և գրականություն» առարկան կլինի հունիսի 8-ին,

▫️ «Հայոց պատմությունը» հունիսի 15-ին,

▫️ «Մաթեմատիկան» հունիսի 22-ին։