Քո ժողովրդավարությունը բրենդ չի, թուրքական պատենտ ա. Ամրամ Մակինյան
Փաստաբան Ամրամ Մակինյանն իր ՖԲ էջում գրում է.
«Ժողովրդավարության բաստիոն Հայաստանում բարձրաստիճան ոստիկանը ծառայողական պարտականությունները կատարելիս բոլորի աչքի առաջ շիշ է շպրտում մի խումբ անձանց վրա, որի առթիվ երևի թե նշանակվել է ծառայողական քննություն, որից հետո օրեր անց նույն անձը բռունցքով է հարվածում քաղաքացու գլխին ու էլի՝ երևի թե նշանակվել է ծառայողական քննություն:
Մյուս դեպքում՝ իր հայրենիքի թրքացման դեմ պայքարող քաղաքացին պլաստիկե շիշ է շպրտում իրեն վիրավորած անձի ուղղությամբ, ով ձերբակալվում է 4-ից 7 տարի ազատազրկման ձևով սանկցիա ունեցող հոդվածով…
Հ.Գ քո ժողովրդավարությունը բրենդ չի, թուրքական պատենտ ա…
#գնալուց_առաջ_բոլորին_բռնել_տուր»
