Սա Հայաստանի թրքացումը կանխելու պայքար է. Տիգրան Աբրահամյան
Պատիվ ունեմ դաշինքի ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ՖԲ էջում գրում է.
«Փաշինյանական խմբերը կարծում են, որ պետական խորհրդանիշներ պղծելով պաշտպանում են իրենց կուռքին։
Դրոշ ճղողները, խորհրդանիշներ ատողները իրենց գործողություններով հայ հանրությանը հիշեցնում են իրենց գլխավոր առաքելության մասին՝ ոչնչացնել այն ամենը, ինչ կապված է պետականության, ազգի, արժանապատվության հետ։
Այս համատարած խայտառակությունը պետք է կանգնեցնել։
Չեմ հոգնի կրկնելուց, որ սա միայն Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման, Արցախի մեր հայրենակիցների անվտանգության ապահովման հարց չի, սա Հայաստանի թրքացումը կանխելու պայքար է։»
