Ցուցարարները վերադարձան կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ. բախումներ սկսվեցին
Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ բողոքի ակցիան ավարտելուց հետո «Դիմադրության» շարժման մասնակիցները երթով շարժվեցին Հանրապետության փողոցով: Նրանք պտույտ կատարեցին կառավարության շենքի շուրջ եւ նորից վերադարձան Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ: Այստեղ իրավիճակը կրկին լարվեց, բախումներ սկսվեցին ցուցարարների ու ոստիկանների միջեւ: Ցուցարարներից մեկը հետեւից հրեց ոստիկաններին, վերջինս վայր ընկավ:
Մեթ թվով ոստիկանները պահում են շենքի մուտքը: Մեծ հրմշտոց սկսվեց ցուցարարների ու ոստիկանների միջեւ: Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով պատռվել են ակցիայի մասնակցի տաբատն ու վարտիքը։ Նա ոտքի հատվածում վնասվածք է ստացել։
Ոստիկանությունն սկսեց բերման ենթարկել ցուցարարներին:
