Ռուսաստանում արգելափակել են ադրբեջանական և Ազատություն ռ/կ-ի կայքերը. Yerevan.Today

Yerevan.Today-ը գրում է.

«Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցությունների վերահսկման դաշնային ծառայությունը (Ռոսկոմնադզոր) արգելափակել է ադրբեջանական Haqqin.az առցանց հարթակի Ազատություն ռ/կ-ի կայքի հասանելիությունը Ռուսաստանում։

«Ռոսկոմնադզորը» կայքն արգելափակելու որոշումը հիմնավորել է Դաշնային օրենքի հոդվածներով, որոնց համաձայն՝ ռեսուրսի մուտքը սահմանափակվում է, եթե այն պարունակում է տեղեկատվություն անկարգությունների, ծայրահեղականության կոչերի մասին, ինչպես նաև անարժանահավատ տեղեկատվության տարածման համար, որոնք սփռվում են արժանահավատ հաղորդագրությունների քողի տակ:

Ադրբեջանական ռեսուրսի արգելափակման որոշումը «Ռոսկոմնադզորը» ընդունել է գլխավոր դատախազության պահանջի հիման վրա։

Ռոսկոմնադզորը գլխավոր դատախազության պահանջով Ռուսաստանում արգելափակել է նաև Minval.az կայքը։

Minval.az կայքի փոխանցմամբ՝ տեղեկատվական ռեսուրսի հասանելիությունը սահմանափակված է «Տեղեկատվության, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության պաշտպանության մասին» դաշնային օրենքի հիման վրա։»