Ինչի՞ համար են ուզում հայտարարագրել ՀՀ բոլոր քաղաքացիների եկամուտները. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է.
«Ինչի՞ համար են ուզում հայտարարագրել ՀՀ բոլոր քաղաքացիների եկամուտները
Թավշյա խունտան տարիներ շարունակ խոստանում էր մարդկանց կյանքի բարելավում, եկամուտների ավելացում, սակայն եղավ հակառակը:
44-օրյա պատերազմից հետո բնականաբար օրակարգային ներքաղաքական հարցերը փոխվեցին, երկրորդ պլան մղվեց սոցիալական բաղադրիչը:
Տնտեսական այս խայտառակ իրավիճակում կապիտուլյանտների խմբակը հասկանում է, որ մեծահարուստներից ու օլիգարխներից չի կարող գումարներ բերել բյուջե իսկ ներդրումներ չկան և իրենց օրոք չեն էլ լինելու, գնաց ամենավատ սցենարով:
Քաղաքացուն կրկին դարձնելով տուգանքի մատերիալ հիմա էլ սկսելու են «կլպել» այդ քաղաքացուն: Խեղճ քաղաքացին, ով օրինակ ՌԴ-ից կամ ԱՄՆ-ից գումար է ստանում,որ գոյատևի հիմա ստիպված է լինելու հայտարարագրել դա և արդյոք վստա՞հ եք, որ այդ գումարներից նա հարկ չի մուծելու, իհարկե ոչ:
Ինչո՞ւ պետք է շարքային քաղաքացին, ով որևէ պաշտոն չի զբաղեցնում պարտադիր իր աղքատիկ ունեցվածքն էլ ի ցույց դնի, որ տեսնեն էլ ի՞նչ կարող են վերցնել այդ աղքատ քաղաքացուց:
Ու նման տոտալ վերահսկողության մեջ քաղաքական ռեժիմը փորձելու է հավերժացնել իր իշխանությունը և իր բռի մեջ պահել բոլորին, հատկապես աղքատ խավին:»
