«Ստոպ Նիկոլից» բացի օրակարգ պետք է բերվի «Ստոպ Սորոս» թեզը,ինչը գրեթե նույնն բանն է. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է.

«Ստոպ Նիկոլից» բացի օրակարգ պետք է բերվի «Ստոպ Սորոս» թեզը, ինչը գրեթե նույնն բանն է:

Գաղտնիք չէ, որ այսպես կոչված սորոսական շատ գործիչներ այսօրվա քաղաքական ղեկավարության մաս են կազմում և նաև գաղտնիք չէ, որ այդ մարդկանց մտածելակերպը լրիվ այլ է և ուղղված է մեր ազգային արժեքների, մշակույթի և պատմության վերախմբագրմանը և փոփոխությանը:

Եթե չլիներ Սորոսի տխրահռչակ հիմնադրամը գուցե և չլիներ աղետաբեր 2018թ և այսօրվա իր լայվում Արմեն Աշոտյանը շատ հանգամանալից խոսեց այդ խնդիրների մասին:

Ըստ օդում կախված լուրերի սորոսականները Հայաստանում թուրքացման ծրագիր են մշակում: Զարմանալու որևէ բան այստեղ ևս չկա, քանի որ նրանք միշտ էլ այդ քաղաքականության տանողն են եղել:

Չեմ բացառում,որ շուտով դպրոցական դասագրքերում նրանք զարգացնելու են հայ ժողովրդի եկվոր լինելու և մի շարք այլ գաղափարներ: Կարծում եմ երբ իջնի մեր ազգային դիմադրողականությունը նրանք կանցնեն իրենց սև գործին:»

#ստոպ_նիկոլ #ստոպ_սորոս