Գլոբալիզացիայի քոքը կտրվելու է նաև Հայաստանում, Ռուսաստանը Ուկրաինայից հետո լուծելու է մեր տարածաշրջանում կուտակված խնդիրները. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է.
«Գլոբալիզացիայի քոքը կտրվելու է նաև Հայաստանում, Ռուսաստանը Ուկրաինայից հետո լուծելու է մեր տարածաշրջանում կուտակված խնդիրները:
Շուտով ավարտվելու է Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական օպերացիան և գաղտնիք չէ, որ ավարտվելու է Զելենսկու ռեժիմի խայտառակ պարտությամբ: ՌԴ-ն իր վերահսկողությունն է սահմանելու Արևելյան Եվրոպայի մի շարք տարածքների (այդ թվում օդային) վրա: Ռուսաստանը վերականգնվում է որպես կայսրություն և ամբողջ արևմտյան աշխարհին հերթական անգամ ապացուցում է,որ կարող է ապրել և առանց Մակդոնալդս և առանց Կոլա ու Պեպսի: Իր անծայրածիր ռեսուրսներով Ռուսաստանը առաջին անգամ չէ, որ դիմագրավում է ողջ աշխարհի ճնշմանը և հաղթող դուրս գալիս:
Հայաստանը չունի այլընտրանք,յուրաքանչյուր պահի վտանգված է մեր գոյությունը և միակ մեր ճանապարհը դա Ռուսաստանի հետ նոր, ավելի հստակ դաշնակցային հարաբերությունների խորացումն է, թե անվտանգության և ռազմական, թե տնտեսական առումով:
Ժամանակը գնում է իսկ մենք պետք է ընտրենք ի վերջո մենք ուր ենք գնում:»

