Կասյանովը, Չուբայիսը և մի շարք այլ օլիգարխներ փաստացի փախան Ռուսաստանից. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է.
«Կասյանովը, Չուբայիսը և մի շարք այլ օլիգարխներ փաստացի փախան Ռուսաստանից
Տարիներ շարունակ նրանց նմանները հարստացել են և փորձել պետական լծակները օգտագործել սեփական բիզնեսները զարգացնելու համար: Այժմ աննախադեպ իրավիճակ է ՌԴ-ում, նրանց ակտիվները, որոնք երկրում են, լրիվ կանցնեն պետությանը, իսկ մնացած կարողություններով նրանք կվայելեն իրենց շքեղ կյանքը կամ Իսրայելում կամ Մեծ Բրիտանիայում կամ ԱՄՆ-ում:
Բոլոր «փախստական» օլիգարխների վերջին հանգրվանը Լոնդոնն է և հիշենք, որ այնտեղ էր նաև իր կյանքի վերջին տարիները անցկացնում Բորիս Բերեզովսկին, ով առաջիններից փախավ Ռուսաստանից:
Նման իրադարձություններից հետո իրոք կարելի է մտածել, որ ՌԴ-ում տեղի կունենան տնետեսական լուրջ վերադասվորումներ և Արևմուտքից անկախ նոր տնտեսության ձևավորում:
Ի դեպ, 2015 թ լինելով Յակուտիայում, տեղացի գործարար ականատեսի պատմածից լսեցի մի պատմություն, թե ոնց էր 1990-ականներին Չուբայիսը ոսկու հանքանյութերը հանում այդտեղից և ընդամենը մեկ շիշ օղու և մի հարյուր դոլարի դիմաց մեկ բեռնատար հանելով այդ հանքանյութը փոխադրում Լոնդոն և այդպես տարիներ շարունակ: Այդ մարդիկ փառք էին տալիս Պուտինին, որ իր իշխանության գալուց հետո այլևս նման բաներ չի եղել:»

