Ի՞նչ անել, իմ առաջարկը հարթակի մեր ընդդիմադիր գործընկերներին. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է.
«Ի՞նչ անել, իմ առաջարկը հարթակի մեր ընդդիմադիր գործընկերներին
Թե ինչքան վատ է մեր երկրի վիճակը, բոլորս գիտենք, բայց ի՞նչ անել ու կոնկրետ ո՞նց փրկել երկիրը. չի ասվում:
Միշտ ասել եմ, այսօր էլ կասեմ՝ կապիտուլյանտ իշխանության հեռացումը պետք է լինի թիվ մեկ օրակարգը, բայց ո՞վպետք է նրան հաջորդի, ինչպիսի՞ թիմով և ի՞նչ քայլեր պետք է արվեն, որ երկիրը դուրս գա այս վիճակից: Հարց, որի պատասխանը որևէ մեկը չգիտի:
Լսել. թե ինչ վատն է հողատու կապիտուլյանտը արդեն իրոք ակտուալ չէ, այսօր մարդիկ ուզում են լսել նոր ձևավորվելիք իշխանության սկզբունքների, նպատակների և խնդիրների մասին:
Առաջարկում եմ հարթակում կանգնած ընդդիմության մեր գործընկերներին հետևյալ 3 քայլերը
- Ընտրել ընդդիմության միասնական առաջնորդ
- Հրապարակել շարժման դեկլարացիա
- Ժողովրդին առաջարկել հակաճգնաժամային հստակ ծրագիր իր կատարման ժամանակացույցով:»
