Աշխարհակարգի փլատակների տակ հայտվելու իրական հեռանկարը. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է.

«Աշխարհակարգի փլատակների տակ հայտվելու իրական հեռանկարը

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը այսօր Քաթարում ասել է «Մեր պարտականությունն է մեր գործընկերներից ոչ մեկին չդավաճանել». Al Jazeera–ին տված հարցազրույցում Հայաստանի ղեկավարը փորձել է չեզոք դիրք բռնել Ռուսաստանի հանդեպ, սա իրոք մտահոգիչ է այն առումով, որ խոսելով փլուզվող աշխարհակարգի մասին, նա որևէ բառ չի ասել, որ ռուս խաղաղապահների շնորհիվ է այսօր Արցախում ապրում հայը, որ ՌԴ-ն է փաստացի Հայաստանի անվտանգության երաշխավորը և այլն:

Խոսելով գործընկերներից նա կրկին նույն հարթության մեջ է դրել ռուսներին և եվրոպացիներին, մոռանալով, որ ՌԴ մեր ռազմավարական թիվ մեկ դաշնակիցն է:

Կապիտուլյանտ իշխանության «կնքահայրը» փաստացի պահելով բացահայտ չեզոքություն ռուսների հանդեպ խոսում էր գործընկերներին չդավաճանելու և փլուզվող աշխարհակարգի մասին:

Այս հարցազրույցը ևս մեկ անգամ ապացուցում է,որ նա փաստորեն ամեն ինչ անում է, որ այդ փլուզվող աշխարհակարգի փլատակների տակ հայտնվի իր ղեկավարած երկիրը ու ժողովուրդը:

Եվ ամենակարևորը նա նաև ուկրաինացիների մասին հարցին այնպիսի չեզոքություն էր պահում, որ տպավորություն էր, թե հայ ժողովուրդը մոռացել էր այն փաստը, թե ինչպես էր Ուկրաինայի ղեկավարությունը շնորհավորում Ալիևին 44-օրյա պատերազմում հայերի դեմ տարած հաղթանակի առթիվ,ինչպես էր Զելենսկին աջակցում Ադրբեջանի տարածքային ամբողջականության «վերկանգնմանը»:»