Սանկտ Պետերբուրգի հոբելյանական 25-րդ միջազգային տնտեսական ֆորումը կկայանա 2022 թականի հունիսի15-18
Հոբելյանական 25-րդ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումը կկայանա 2022 թականի հունիսի15-18:
«Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումը աշխարհում ամենամասշտաբային և նշանակալի բիզնես-իրադարձություններից մեկն է: Այս տարի Ֆորումն անցկացնելու համար ձեռնարկվել են համաճարագային անվտանգության աննախադեպ միջոցառումներ, որոնք այսօր արդեն ոսկե ստանդարտ են դարձել համավարակի ժամանակաշրջանում միջոցառումներ կազմակերպելու համար:
Նոր իրականությունը թելադրում է միասնական գործելու անհրաժեշտություն, միասին լուծումներ փնտրել գլոբալ մարտահրավերներին դիմակայելու համար: Մենք տեսնում ենք միջազգային հանրության կողմից երկխոսության նմանատիպ հարթակների նկատմամբ հետաքրքրվածության բարձր մակարդակ. Այսօր արդեն մի շարք երկրներ արտահայտել են հետաքրքրվածություն, որպեսզի իրենց ներկայացուցչական պատվիրակությունները մասնակցեն ՊՄՏՖ-ին», – նշեց Ռուսաստանի Դաշնության նախագահի խորհրդական, ՊՄՏՖ-ի Կազմկոմիտեյի պատասխանատու քարտուղար Անտոն Կոբյակովը:
2022 թվականին որպես Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի հյուր պետություն հանդես է գալու Եգիպտոսը:
2021 թվականին ՊՄՏՖ-ն դարձավ առաջին և ամենամասշտաբային բիզնես-միջոցառումն աշխարհում կորոնավիրուսի համավարակի պատճառով հարկադրված ընդմիջումից հետո և կայացավ ժամանակակից թվային տեխնոլոգիաների կիրառմամբ: Աշխատանքի 4 օրերի ընթացքում Ֆորում են այցելել 141 պետություններից ավելի քան 13 500 մասնակից, այդ թվում ավելի քան 1000 ԶԼՄ-ների ներկայացուցիչներ 46 երկրներից:
