Մենք չենք հայտարարել նահանջ կամ ընդմիջում. Միքայել Գրիգորյան
ՀՀԿ խորհուրդի անդամ Միքայել Գրիգքրյանն իր ՖԲ էջում գրում է.
«Վրանները հավաքելով կամ թողնելով չէ հանուն Հայրենիքի պայքարը մարելու կամ հաջողելու։
Մեր պայքարը երբեք չի մարելու , այն ավելի է լայնանալու և նոր թափ է հավաքելու։
Մենք չենք հայտարարել նահանջ կամ ընդմիջում։
Բոլոր լատենտ նիկոլականներին և կապիտուլյանտներին հորդորում եմ սպասել իրենց վերջնական վախճանին։
Մեղավորներ ման եկողներին նույնպես հորդորում եմ մոռանալ մեր մասին։
Մարդիկ են խոսում շարժումից , մարելուց և վրաններից, ովքեր ոչ մի վայրկյան չեն եղել մեր կողքին, ոչինչ չեն արել Հայրենիքի փրկության համար։
Առնվազն բարոյական չեն այս տեսակի անհայրենիքիները։
Մեր պայքարը շարունակվում է , այն չի կարող չհաջողել։
Մեր պայքարը վրաններով չի սկսվել , Հանրապետականի պայքարը սկսվել է 4 տարի առաջ՝ դավաճանների գալուն պես և այն շարունակվելու է մինչեւ նրանք չհեռանան։
Պայքարի կարեւորագույն և վերջնական փուլը նոր է սկսվում և այն արժեզրկելը տեղին չէ։
Հանրապետականը երբեք չի լքելու քաղաքական խրամատը, ոչ ոք թող հույս չունենա։
Հանրապետականը չի նահանջելու , մենք նահանջելու տեղ չունենք նույնիսկ 1 միլիմետր։
Զոհասեղանին մեր բոլորի հայրենիքն է։
Պայքարը շարունակվում է…
Հ.Գ. Առջևում ծանր, բայց և պատվաբեր պայքար է սպասվում՝ հանուն ազգային արժանապատվության, հանուն սեփական հողում անվտանգ, ազատ, ինքնիշխան և արժանապատիվ ապրելու:
ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյան»
