Էս ծուռ հայելիների աշխարհը, ցավոք, դեռ շարունակվում է. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է.
«Կապիտուլյանտը այսօր կրկին կրկնվեց ԱԺ ամբիոնից, նա ուրիշ բան ասելու ունակ չէ, նա իր հին երգին է վերադարձել:
Սերժ Սարգսյանը, ով գրեթե իր ողջ կյանքում պայքարել է Արցախի ինքնորոշման համար, ով ազատագրել է Արցախը, ով կառուցել է բանակ և իր նախագահության 10 տարիներին պահել է հայկական պետականությունը, մեղադրվում է մի կապիտուլյանտի կողմից Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու մեջ:
Էս ծուռ հայելիների աշխարհը, ցավոք, դեռ շարունակվում է, թե ինչո՞ւ է դա այդպես, այլ հարց է, որի մասին դեռ չեմ խոսի:
Ինչքան էլ Արցախը թշնամուն հանձնած և կապիտուլյացիա ստորագրած ռեժիմը խոսի նման զառանցանքներ, միևնույնն է պատմությունը հստակ արձանագրել է, ով է հողատու, իսկ ով է հող պահող, ով է հերոս իսկ ով է դավաճան:Արձագանքել այս հերթական հեքիաթներին նշանակում է մտնել բովանդակային քննարկման մի բանի մեջ ինչը ուղակի գոյություն չունի:»

