Սերժ Սարգսյանը պետություն է շենացրել, իսկ դու, Նիկոլ, 5000 ջահել առյուծ տղու գլուխ ես կերել. Միքայել Գրիգորյան
ՀՀԿ խորհրդի անդամ Միքայել Գրիգորյանն իր ՖԲ էջում գրում է.
«Այսօր կապիտուլյանտը, հող վաճառողը, հայի արյուն ուրացողը ամբիոնից ՀՀ 3-րդ նախագահի հասցեին նոր զառանցանքներ է հնչեցրել, մասնավորապես ասելով, որ նա Արցախը բանակցային գործընթացով արդեն ճանաչվել էր Ադրբեջանի մաս։
Կապիտուլյանտին և նրա խունտային հիշեցնեմ, որ ՀՀ 3-րդ նախագահը ալիեւին փակ դռների ետեւում ստիպում էր ճանաչել Արցախի անկախությունը։
Սերժ Սարգսյանն այն նախագահն է, որ պատերազմ է հաղթել և հաղթելուց հետո բանակ է կազմավորել՝ Անդրկովկասում ամենամարտունակ բանակը։
Ալիևը ու իր հայրը բազմիցս են զգացել Սերժ Սարգսյանի ուժն ու չնահանջող կեցվածքը։
Ծաղրածուն միշտ էլ ծաղրածու ա մնում ու այլևս նրա զառանցանքներին անդրադառնալը, մեղմ ասած, ծիծաղելի է։
Սերժ Սարգսյանը բանակ է կառուցել, Սերժ Սարգսյանը պետություն է շենացրել, իսկ դու նիքոլ 5000 ջահել առյուծ տղու գլուխ ես կերել և քեշ փողով երկիր ես ծախել այ կապիտուլյանտ, հաջորդ անգամ որ ուզես բառաչել դա լավ հիշի այ թրքահպատակ դավաճան:»
