ՊՄՏՖ-ն ավանդաբար հանդիսանում է զանազան, այդ թվում՝ սոցիալական, հարցերի լայն շրջանակի քննարկման հարթակ. Նատալյա Սաղիյան

Երեկ Սանկտ-Պետերբուրգում մեկնարկեց հոբելյանական 25-րդ Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումը:

ՊՄՏՖ-ն ավանդաբար հանդիսանում է զանազան, այդ թվում՝ սոցիալական, հարցերի լայն շրջանակի քննարկման հարթակ:

Ֆորումի ծրագրում իր ուրույն տեղն են զբաղեցնում կայուն զարգացման հարցերը: Այսօր, երբ համաշխարհային տնտեսությունը խորը ճգնաժամի մեջ է, բնական ռեսուրսների սահմանափակության, էներգակիրների գների բարձրացման, պարենային անվտանգության և էներգիայի վերակակգնվող աղբյուրների օգտագործման տեխնոլոգիաների հասանելիության հետ կապված խնդիրների հարցերի և մարտահրավերների քննարկումը ձեռք է բերում առանձնահատուկ հրատապության բնույթ:

Ֆորումի ծրագրում կարմիր թելով անցնում է կապիտալիզմի հումանիզացիան բիզնեսի կողմից սոցիալական մարտահրավերներին լուծմանն ուղղված ջանքերի տեսանկյունից: Հատուկ ընդգծվում է բիզնեսը դեպի ընդլայնված սոցիալական պատասխանատվություն մղելու համար ավելի կոմֆորտ միջավայրի ստեղծման ուղղված մասնակից երկրների կառավարությունների կողմից տեսանելի ջանքերի անհրաժեշտությունը:

Որպես արդյունավետ դիալոգի հարթակ ՊՄՏՖ-ն էքսկլյուզիվ հնարավորություն է ընձեռնում իշխանության և բիզնեսի ներկայացուցիչների համար գտնելու այն նեղ ֆարվատերը, որը թույլ կտա հավասարակշռություն գտնել տնտեսական շահի և հասարակության համար օգտավետության միջև:

Ոչ պակաս ուշագրավ է առկա բարդ աշխարհաքաղաքական պայմաններում միջազգային գործընկերական հարաբերությունների կառուցման թեման: Ինչպե՞ս չեզոքացնել միջազգային պատժամիջոցների ագրեսիվ ճնշման ազդեցությունը նոր լոգիստիկ և ռեսուրսային մարտահրավերների պայմաններում տեղի ունեցող բիզնեսի կայուն տրանսֆորմացիայի վրա:

Սիմպտոմատիկ է, որ նոր և ծայրահեղ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, հաշվի առնելով պատժամիջոցները, որոնք փորձաֆոտների գնահատմամբ, զգալիորեն վատացրել են աշխարհում պարենային անվտանգության վիճակը, հենց Ռուսաստանն է իր վրա վերցնում ռեսուրսների արդար բախման ոլորտում կայունության պահպանման պատասխանատվությունը, այդ թվում ՊՄՏՖ-ի նման ներկայացուցչական իվենթների կազմակերպման ճանապարհով:

Նատալյա Սաղիյան

Միջազգային հարցերով փորձագետ