Ռուսաստանում չի լինելու պլանային տնտեսություն. Վահան Բաբական

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է.
«Ռուսաստանում չի լինելու պլանային տնտեսություն
Պետերբուրգյան տնտեսական ֆորումում ՌԴ նախագահի ելույթի ժամանակ բոլորը շունչները պահած սպասում էին, որ ՌԴ տնտեսությունը կհրաժարվի շուկայական համակարգից և կարող է հայտարարվել, որ ՌԴ վերադառնում է պլանային տնտեսությանը: Ինչպես բոլորիս քաջ հայտնի է, պլանային տնտեսություն եղել է ԽՍՀՄ ժամանակ:
Տարբեր փորձագետների և վերլուծաբանների կանխատեսումները չիրականացան և Պուտինը վերահաստատեց, որ ՌԴ ոչ միայն չի հրաժարվում շուկայական տնտեսությունից, այլ ամեն հնարավոր բան անելու է գործարարների կյանքը հեշտացնելու և նրանց աջակցելու համար:
Ի դեպ, ֆորումի ժամանակ նաև հայտարարվեց մի շատ կարևոր բան, ինչը նաև մեզ է վերաբերվում: Այնտեղ խոսվեց, որ ՌԴ լքած IT մասնագետների մի զգալի մասը արդեն հետ է վերադարձել Ռուսաստան: Ըստ տարբեր աղբյուրբերի դա մոտ 44% է: Ռուսաստանի կառավարությունը հատուկ պայմաններ է մշակում և փորձելու է աջակցել IT ոլորտի զարգացմանը: Կանխատեսվում է, որ շատ շուտով այնտեղ սկսվելու IT վերածնունդ:»