Արևմուտքի այն ակնկալիքները, որ Ռուսաստանի տնտեսությունը միանգամից կփլուզվի, չարդարացան. Արման Աբովյան
Հունիսի 15-ից 18-ը Սանկտ Պետերբուրգում անց է կացվել Պետերբուրգյան հոբելյանական 25-րդ միջազգային տնտեսական համաժողովը։ Այս տարի ֆորումն առանձնահատուկ կարևորություն ուներ, քանի որ համաճարակից հետո սա այս մասշտաբի առաջին միջոցառումն էր։ Այս տարի ՊՄՏՖ-ն իր հարկի տակ է համախմբել բազմաթիվ երկրներ, որոնք նախկինում չեն մասնակցել ֆորումին: Այն երկրները, որոնք ավանդաբար մասնակցում են SPIEF-ին, այս տարի ներկայացրել են նոր մոտեցումներ այն մարտահրավերներին, որոնց այսօր բախվում է համաշխարհային տնտեսությունը։ Այս մասին Infopress.am-ը զրուցել է ԱԺ 8-րդ գումարման ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի հետ։
Պարոն Աբովյան, բարի օր, շնորհակալություն, որ համաձայնեցիք զրուցել մեզ հետ։ Ինչպե՞ս եք գնահատում ՊՄՏՖ—ի անցկացւմը Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության ռազմական հատուկ օպերացիայի ժամանակ և ինչպե՞ս դա ազդեց Ռուսաստանի դեմ Արևմուտքի տնտեսական պատժամիջոցների վրա: Կարո՞ղ ենք ենթադրել, որ հավաքական Արևմուտքը չկարողացավ մեկուսացնել ռուսական տնտեսությունը։
— Շնորհակալություն հարցի համար: Անմիջապես նշեմ, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության անցկացումը չպետք է որևէ ազդեցություն ունենար ՊՄՏՖ-ի անցկացման վրա մի պարզ պատճառով. ոչ մի քաղաքական կամ ռազմաքաղաքական գործողություն տարածաշրջանում, կամ եվրոպական մայրցամաքում կամ որևէ այլ տեղ, չի կարող չեղարկել պարզ տնտեսական կանոնները: Այս պարագայում կարելի է փաստել, որ այս տնտեսական ֆորումի անցկացումը նույնիսկ ավելի անհրաժեշտ էր, քան նախորդ տարիներին, քանի որ մենք տեսնում ենք, որ աշխարհը գտնվում է համաշխարհային քաղաքական և տնտեսական վերափոխման վիճակում։ Բնականաբար, այստեղ շատ կարևոր է մեր հիմնական գործընկերների, ընկերների, դաշնակիցների հետ, մեկ անգամ ևս վերահաստատել խաղի կանոնները, որոնք ունենք, կամ ձևավորել նորերը՝ ելնելով ներկա իրողություններից։
Ինչ վերաբերում է տնտեսական պատժամիջոցներին, գիտեք, ընդհանուր առմամբ, ես այնպիսի զգացողություն ունեմ, որ տնտեսական պատժամիջոցներ կիրառվել են ոչ թե Ռուսաստանի, այլ հավաքական Արևմուտքի, Եվրոպայի և ԱՄՆ-ի դեմ, քանի որ այն ցնցումները, որ մենք այսօր տեսնում ենք, և այդ հիստերիան, որ մենք տեսնում ենք, այս ամենը ցույց է տալիս, որ անհնար է ուղղակի ռուբիլնիկից անջատել Ռուսաստանը կամ Եվրասիական միությունը մի պարզ պատճառով, և այստեղ ես լիովին համաձայն եմ Վլադիմիր Պուտինի հետ. ուռճացված ակտիվների ժամանակն անցել է, խոսքը արժեթղթերի մասին է, այս ամբողջ բանկային կամ վերբանկային կապիտալիստական համակարգի մասին, որը մշակվել է, և գալիս է իրական ակտիվների ժամանակը` փայտանյութ, ոսկի, ածուխ, գազ, նավթ, մետաղներ, այսինքն, այն ամենի, ինչին կարող ես, պայմանականորեն, ձեռքով դիպչել, և ոչ թե այն ուռճացված ակտիվների, որոնց վրա հենվում է ամբողջ արևմտյան բանկային, ֆինանսական համակարգը։ Ինչքան էլ թույն iPhone-ներ ունենաք, եթե տանը ջեռուցում չունեք, եթե չունեք մետաղ, պլաստմաս, ապակի այդ iPhone-ների արտադրության համար, ապա ոչինչ չեք արտադրի, գազ չունեք որևէ գործարան աշխատացնելու համար և այլն։ Այսինքն՝ ես կարծում եմ, որ այո, տնտեսությանը հարված է հասցվել, բայց գլոբալ հարված, քանի որ, ինչպես տեսնում ենք, հիմնականում տուժել են արևմտյան երկրները և արևմտյան երկրների քաղաքացիները, և այդ միտումը օրեցօր ավելի է խորանում։ Բնականաբար, կարելի է շատ երկար խոսել Ռուսաստանի կորցրածի, կամ ձեռք բերածի մասին, բայց պետք է ելնել պարզ տարրական տրամաբանությունից և նայել, թե ինչ ցնցումներ եղան Եվրոպայում և ինչ ցնցումներ եղան Ռուսաստանում։
Իրավիճակն այնքան տարօրինակ է, որ այժմ Ռուսաստանի Կենտրոնական բանկը ստիպված է արհեստականորեն իջեցնել ռուբլու փոխարժեքը դոլարի նկատմամբ՝ շտկելու համար անցած մակրոտնտեսական այս դիսբալանսը։ Լավ, տեխնոլոգիաներ չեն վաճառի, Արևմուտքից որոշակի նշանակալից բաներ չեն վաճառի՞։ Ռուսաստանն առաջին անգամը չէ, որ դիմակայում է դրան, հատկապես, որ ռուսներն ունեն ոչ թե գոյատևման, այլ փակ ցիկլում և փակ տնտեսական տարածքում զարգացման հսկայական փորձ։ Այնուամենայնիվ, Ռուսաստանը վիթխարի բնական հարստությամբ ցամաքի մեկ վեցերորդն է, և ոչ միայն բնական հարստությյամբ: Վերցրեք նույն ինտելեկտուալ ներուժը, բայց այստեղ պետք է այնպես անել, որ մտավոր ներուժը չհեռանա Ռուսաստանից, ինչը մենք արդեն տեսնում ենք։ Նայեք հարկային արտոնություններին որոնք ներդրվում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի համար, օրինակ՝ ՏՏ ոլորտի աշխատողների համար հիփոթեքային վարկերը սուբսիդավորելու Ռուսաստանի կառավարության առաջարկը։ Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ չարդարացան Արևմուտքի ակնկալիքները, որ Ռուսաստանում կարծրացած, իրենց կարծիքով, տնտեսության մոդելը անմիջապես կփլուզվի։ Ոչինչ չի փլուզվել։ Այո, օլիգարխները տուժեցին, այո, նրանց հաշիվները սառեցվեցին, այո, զբոսանավերը, արձակուրդները «Կուրշևելում» և Եվրոպայի այլ մասերում շատ ավելի դժվարացան, եթե ոչ անհնարին դարձան: Դե, սա երևի նվազագույն գինն է, որ Ռուսաստանը վճարում է տվյալ դեպքում իր ազգային շահերի պաշտպանության համար։ Այսքանը:
Հայաստանը, որպես Ռուսաստանի ռազմավարական դաշնակից, կարո՞ղ է ավելի չեզոք լինել համաշխարհային տնտեսության մեջ, թե՞ պետք է հավատարիմ մնա Ռուսաստանի Դաշնության դիրքորոշմանը։
— Այստեղ մենք պետք է սահմանենք, թե ի՞նչ ենք հասկանում «չեզոք» բառն ասելով: Եթե չեզոքություն նշանակում է շեղված այս կամ այն ուղղությամբ, ապա դա չեզոքություն չէ։ Հիմա չեմ ուզում որևէ երկրի անուն տալ, բայց տեսնում ենք, որ կա նման երևույթ՝ նրանք, իբրև թե, չեզոք են, բայց ամբողջ հոգով լծվել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատերազմի, կամ Ռուսաստանի դեմ գազատրանսպորտային պատերազմի գործին։ Նույն Ադրբեջանը, որն անմիջապես ավելացրեց իր գազի մատակարարումը Եվրոպա։ Հենց ադրբեջանական գազի մատակարարումից ելնելով, օրինակ, Բուլղարիան կտրուկ խստացրել է իր հռետորաբանությունը ռուսների նկատմամբ։ Դժվար է այստեղ չեզոք մնալ, գիտեք: Առաջին հերթին անհրաժեշտ է պաշտպանել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերը։ Իսկ Հայաստանի և հայ ժողովրդի շահերից, բնականաբար, բխում է ներկայիս դիմակայության արևմտյան պարադիգմի հունի մեջ որևէ կերպ «չընկնելը»։ Մենք պետք է ավելի խորացնենք մեր հարաբերությունները մեր ռազմավարական դաշնակցի հետ։ Իհարկե, պատասխան քայլեր են սպասվում նաև մեր ռազմավարական դաշնակցից, քանի որ եթե անկեղծ լինենք, ապա Ռուսաստանը նույնպես պետք է, իմ կարծիքով, վերանայի իր վերաբերմունքը։ Ավելի ճիշտ՝ ոչ թե վերաբերմունք, այլ Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ նրանց գործողությունների որոշակի տրամաբանությունը, քանի որ այդ երկրները ակնհայտ թշնամական վերաբերմունք են դրսևորում Ռուսաստանի նկատմամբ։
Բնականաբար, անհրաժեշտ է խորացնել հարաբերությունները բոլոր ճակատներում, և այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Արևմտյան տնտեսական մոդելի ձախողումն այսօր այնքան ակնհայտ է, ավելի ճիշտ՝ ոչ թե տնտեսական, այլ բանկային, ֆինանսական մոդելը, որը հենք է տնտեսական մոդելի համար, այնքան ոչ ռելևանտ է ներկա պայմաններում, որ, ինչպես ասում են, երկար մտածելու կարիք չկա. Բնականաբար, մենք պետք է գնանք մեր հարաբերությունների խորացման ուղղությամբ, և այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Իսկ թե ի՞նչ դիրքորոշում պիտի որդեգրենք հարցին կպատասխանեմ, որ պետք է հավատարիմ մնալ հայակենտրոնության դիրքորոշմանը, ինչը մեխանիկորեն նշանակում է, որ մենք պետք է խորացնենք մեր հարաբերությունները այն դաշնակցի հետ, որը փաստացի ապացուցել է իր կարևորությունն ու հուսալիությունը Հայաստանի հետ հարաբերություններում։
