Սա ՆԱՏՕ-ի թաքնված խաղն է ընդդեմ Ռուսաստանի. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է.

«Հակառուսական ալիքը, որ բարձրացվեց վարչապետի աթոռին նստած անձի ինքնասուլիսից հետո, հետապնդում է մեկ իրական նպատակ՝ հասնել 102-րդ ռուսական զորախմբի դուրս բերմանը:

Սա ՆԱՏՕ-ի թաքնված խաղն է ընդդեմ Ռուսաստանի, ինչի պատճառով վտանգվելու է մեր գոյությունը այս տարածաշրջանում, որպես պետություն:

Բոլոր հակառուսական ակցիաները միտված են մի նպատակի՝ հեռացնել Ռուսաստանին մեր տարածքից և բերել այստեղ Թուրքիա-ՆԱՏՕ տանդեմին: Եթե հայ ժողովուրդը չհասկանա այս պրիմիտիվ ճշմարտությունը, մենք կկործանվենք:»