Հունիսի 27-ից հուլիսի 3-ը հաստատվել է կորոնավիրուսի 174 նոր դեպք

Հունիսի 27-ից հուլիսի 3-ը Հայաստանում իրականացվել է 4992 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 174 նոր դեպք, առողջացել է 62 քաղաքացի, մահվան դեպք չի գրանցվել:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 423 417 դեպք, որոնցից 412 817-ը՝ առողջացած:

Փաստացի բուժում է ստանում 290 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8 626 դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել է 3 137 453 թեստավորում:

Աղբյուր՝ Yerevan.Today