ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը

ՀՀ ՊՆ

«Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հուլիսի 3-ի լույս 4-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասխանում իրականությանը», — ասված է Հայաստանի ՊՆ-ի հաղորդագրությունում։

📌Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։

Աղբյուր՝ Sputnik Արմենիա